1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԲՀԿ-ն 12 կետերի շուրջ բանակցությունների վերաբերյալ տեսակետ չի հայտնել. Շարմազանով

ԲՀԿ-ն 12 կետերի շուրջ բանակցությունների վերաբերյալ տեսակետ չի հայտնել. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ ԲՀԿ-ն դեռևս չի մերժել 12 կետերի շուրջ բանակցություններ սկսելու՝ կառավարության առաջարկը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ոչ իշխանական ուժերը հրաժարվել են բանակցություններից, նկատեց, որ ԲՀԿ-ից դեռևս չեն մերժել: «Իսկ Դուք ԲՀԿ-ից լսել եք, որ մերժել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցրեց Շարմազանովը:

Լրագրողների դիտարկմանը, որ այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, Շարմազանովն այսպես  արձագանքեց. «Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ոչ Ռուբիկ Հակոբյանին, ես չեմ կարծում, որ նրանք ԲՀԿ-ի կարծիք արտահայտող ներկայացուցիչներն են»:

Նա հիշեցրեց, որ ԱԺ նախագահի մոտ եղած հանդիպումից հետո ԲՀԿ ներկայացուցիչը տեսակետ չի հայտնել:
«Չեմ կարծում, որ նրանք այն քաղաքական գործիչներն են, ովքեր այլ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, դուք տեղյակ եք, թե ԲՀԿ-ից Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք»,- նշեց նա:

Հարցին, թե խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է, նա պատասխանեց. «Դուք ասացիք, ես չասացի»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]