Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քոբանիում քրդական ուժերը 16 ահաբեկիչների են ոչնչացրել

Քոբանիում քրդական ուժերը 16 ահաբեկիչների են ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 20  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» 16 ահաբեկիչներ են սպանվել քրդական ուժերի հետ բախումների արդյունքում: Քրդական աղբյուրների տեղեկացմամբ` կողմերի միջև բախումներն  ընդհատումներով շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ միջազգային դաշինքը մի քանի օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին:

Ավելի վաղ լրատվմիջոցները տեղեկացրել էին, որ քրդական ուժերը ազատագրել են քաղաքի մեծ մասը: Քաղաքի միայն 20 տոկոսն է մնում ԻՊ-ի հսկողության տակ:

Ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում Քոբանիում ահաբեկիչների գործողությունների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը: 180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում` Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]