Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ 3 ուսանող պրակտիկա կանցնի Գերմանիայի Բունդեսթագում

Հայ 3 ուսանող պրակտիկա կանցնի  Գերմանիայի Բունդեսթագում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի ուսանողները հնարավորություն կունենան փորձառություն անցնելու Գերմանիայի Բունդեսթագում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քլաուս-Պետեր Ֆլոսբախը` ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Քլաուս-Պետեր Ֆլոսբախը նշել է, որ Հայաստան են այցելել` ընտրելու «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի մասնակիցներին: Ծրագիրը Հայաստանում գործում է 1998 թվականից եւ հնարավորություն է տալիս հայաստանցի ուսանողներին փորձառություն անցնելու Գերմանիայի Բունդեսթագում: Բունդեսթագի պատգամավորը տեղեկացրել է, որ երեկ արդեն ընտրել են 3 հայ մասնակցի:

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, հայ-գերմանական գիտակրթական կապերի զարգացման տեսանկյունից կարեւորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ այսօր մեկ գերմանացի ուսանող պրակտիկա է անցնում ՀՀ Ազգային ժողովում: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ հայ խորհրդարանականները բարձր են գնահատել անցած քսան տարիների ընթացքում տարբեր ոլորտներում Գերմանիայի ցուցաբերած աջակցությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը:

Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը խոսել է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մի շարք առանձնահատկությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, սահմանային միջադեպերի անթույլատրելիության, Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների վերաբերյալ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կաեւորել է արտերկրի իրենց խորհրդարանականների բարոյական աջակցությունն ու մասնակցությունը ապրիլյան հիշատակի միջոցառումներին՝ հույս հայտնելով, որ Բունդեսթագից եւս կլինի ներկայացուցչական պատվիրակություն: Ըստ Արտակ Զաքարյանի՝ ցեղասպանությունների դատապարտումը կարեւոր քայլ է դրանց կանխարգելման, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություններ թույլ չտալու համար:

Հայ եւ գերմանացի խորհրդարանականները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]