1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրաքում և Սիրիայում կռվում են ԻՊ-ի 15 հազար անդամներ. ՄԱԿ

Իրաքում և Սիրիայում կռվում են ԻՊ-ի 15 հազար անդամներ. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 20  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» շարքերում կռվում է շուրջ 15 հազար զինյալ 83 երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ կոչ անելով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, ԻՊ-ի ֆինանսավորումը դադարեցնելու ուղղությամբ: Նա հայտարարել է, որ պետք է խորապես վերլուծել ահաբեկչության ի հայտ գալու և տարածման պայմանները, և հնարավորություն գտնել դրանք վերացնելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորման կողմից իրականացված` ԱՄՆ-ի քաղաքացի Պիտեր Քեսիգի, ինչպես նաև 15 սիրիացի զինծառայողների սպանությունը: ՄԱԿ-ի անդամները հանցագործությունները որակել են սարսափելի և նողկալի արարք՝ նշելով, որ անհրաժեշտ է դրանք կատարողներին պատասխանատվության ենթարկել:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]