Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կորյուն Նահապետյանը բացառում է ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու տարբերակը

Կորյուն Նահապետյանը բացառում է ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու 
տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը չի ցանկանում որպես տարբերակ դիտարկել  խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատավարություն անցնող ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կորյուն Նահապետյանն, անդրադառնալով ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու հնարավորության վերաբերյալ հարցին,  ընդգծեց, որ հակառակորդը կարող է նման ցանկություն ունենալ: «Բայց ես այս պահին չեմ էլ ցանկանում դա որպես տարբերակ դիտարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Պատգամավորն  ընդգծեց, որ ադրբեջանցի պաշտոնյաները կարող են տարբեր հայտարարություններով հանդես գալ և տարբեր ցանկություններ հայտնել, սակայն օրակարգում ռազմական հանցագործներին վերադարձնելու հարց չկա:

Կորյուն Նահապետյանի խոսքով` բոլոր դեպքերում Հայաստանը պետք է շարունակի պահանջել, որպեսզի Ադրբեջանը պահպանի միջազգային նորմերը: «Եվ հենց այդ նորմերի հիման վրա էլ հակառակորդը պետք է վերադարձնի մեր զոհված օդաչուների դիակները»,- նշեց Նահապետյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]