1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշոտյանը եռյակին կոչ է անում համատեղ աշխատանքը չխառնել քաղաքական դիրքորոշման հետընթացի հետ

Աշոտյանը եռյակին կոչ է անում համատեղ աշխատանքը չխառնել քաղաքական 
դիրքորոշման հետընթացի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ոչ իշխանական ուժերին կոչ է անում համագործակցությունը և համատեղ աշխատանքը չդիտարկել որպես հետընթաց քաղաքական դիրքորոշման հարցում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ «լրագրողների նման երջանկություն չունի հետևել եռյակի նիստերին», սակայն տեղյակ է նրանց որոշման մասին և կարող է կարծիք հայտնել դրա վերաբերյալ:  «Մեր քաղաքական մշակույթում, ցավոք սրտի, չի արմատավորվում այն գործելաոճը, երբ համագործակցությունը և համատեղ աշխատանքը չեն դիտարկվում որպես քաղաքական դիրքորոշման հետընթաց։ Կարծում եմ՝ մեր որոշ քաղաքական ուժեր բարդութավորված են այդ տեսակետից՝ չհասկանալով, որ քաղաքակիրթ քաղաքական մշակույթը պահանջում է, երբեմն նաև քաղաքական տարաձայնություններ ունենալով հանդերձ,  համատեղ աշխատանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  շեշտեց նա։

Աշոտյանի խոսքով՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն սահմանափակվում «12 կետերով»։ Նա նաև ընդգծեց, որ չգիտի՝ եռյակն ինչ է որոշում, բայց իրենց աշխատանքը որոշ ուղղություններով, այդուհանդերձ, ստացվում է: Աշոտյանն  օրինակ բերեց այն, որ կրթության ոլորտում իր և եռյակի ներկայացուցիչների միջև արդյունավետ քննարկումներ եղել են:

Դիտարկմանը, թե եռյակը պնդում է, որ իշխանությունները վեց ամիս ժամանակ ունեին ու ոչինչ չարեցին, և հիմա նոր են որոշել մի բան անել, Աշոտյանն ասաց․ «Եկե՛ք տարբերենք բանավոր արտաբերանքը հիմնավորումից։ Եթե մարդիկ ինչ-որ նախադասություններ կարողանում են շարադրել, ամենադաժան քննադատության հետ հանդերձ, դա չի նշանակում, որ հիմնավորում է։ Բարձրացված ոչ մի հարց ակնթարթային լուծում չունի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]