1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լոռու մարզը գործակցային հարաբերություններ կհաստատի Չեխիայի Օլոմոուցի երկրամասի հետ

Լոռու մարզը գործակցային հարաբերություններ կհաստատի Չեխիայի Օլոմոուցի 
երկրամասի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Լոռու մարզը և  Չեխիայի Օլոմոուցի երկրամասը կխորացնեն համագործակցությունը տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործարի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկու պետությունների միջև միջտարածաշրջանային գործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են Չեխիայի Օլոմոուցի երկրամասի վարչական կենտրոնի նահանգապետ Յիրժի Ռոզբորժիլի և Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպման ժամանակ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործակցային հարաբերություններ հաստատել Օլոմոուցի երկրամասի և Հայաստանի Լոռու մարզերի միջև: Այս նպատակով մոտ ապագայում կմեկնարկեն բանակցությունները համագործակցության հուշագրի նախագծի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև  երկու տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային և գիտակրթական կապերի հեռանկարներին: Նահանգապետը մասնավորապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ներդրումային ծրագրերի հանդեպ: Հանդիպմանը մասնակցել են երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչները:

Օլոմոուցի երկրամասը գտնվում է Չեխիայի արևելքում և սահմանակից է Լեհաստանին: Այն ունի 5267 քառ. կմ տարածք և շուրջ 640 հազար բնակիչ: Երկրամասի մայրաքաղաքն է Օլոմոուց քաղաքը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]