Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դամասկոսի կենտրոնական բանտի մոտ հրասանդներ են ընկել

Դամասկոսի կենտրոնական բանտի մոտ հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 20  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի կենտրոնական բանտի մերձակայքում՝ Ադրա շրջանում, նոյեմբերի 20-ին 2 հրասանդ է ընկել, ինչի հետևանքով մեկ կին զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել է:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանտի մերձակայքում են ահաբեկչական խմբավորումների` հիմնականում «Ջեյշ ալ Իսլամ»-ի անդամները, ովքեր հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակիչների վրա Արևելյան Ղուտայում և Դամասկոսի այլ շրջաններում:

Սիրիական աղբյուրները տեղեկացնում են, որ երկրի օդային ուժերը նոյեմբերի 20-ին ռմբակոծել են Դամասկոսի հարավային հատվածների` Ալ Հարակ, Սայիդա, Մաարաբ տարածքներում ընդդիմադիրների դիրքերը: Սիրիայի հարավային հատվածները միակ ճակատն են համարվում, որտեղ սիրիական բանակը կռվում է Ազատ բանակի հետ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը մի քանի կարևոր կետեր է գրավել Հոմսի մարզում, մասնավորապես, Մուհաֆազա գյուղում և Ջաբալ Շայիրի շրջանում: Ռազմական գործողությունների ժամանակ ահաբեկչական կազմակերպությունների տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` տասնյակ զինյալներ սպանվել են Ում Ռեյշ, ինչպես նաև Սալամ Շարկի և Ուադիհի գյուղերի շրջակայքում և այլուր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]