1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԼՂ հակամարտությունում չկա «չեզոք» տարածք հասկացություն. Ջեյմս Ուորլիք

ԼՂ հակամարտությունում չկա «չեզոք» տարածք հասկացություն. Ջեյմս Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գնայատմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա «չեզոք» տարածք, կա «ոչ ոքի տարածք» ("no man's land"), որը բաժանում է ռազմական ուժերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ջեյմս Ուորլիքը` մասնավորեցնելով. «Որպեսզի ավելի հստակ լինի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չկա «չեզոք» տարածք: Բայց կա «ոչ ոքի տարածք», որը բաժանում է ռազմական ուժերը»: "No man's land" տերմինն օգտագործվում է վիճելի տարածքներում, երբ հակամարտող կողմերը դրա նկատմամբ չունեն վերահսկողություն` մինչեւ խնդրի լուծումը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակ արդեն 8 օր է խիստ լարված է: Ուորլիսի հայտարարության համար հիմք է հանդիսացել փաստը, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի անհայտ լինելը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է` հավանաբար Ուորլիքի հիշատակած «ոչ ոքի տարածում»: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղելմայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 19-ին ԼՂՀ-ն երկրորդ անգամ է պաշտոնապես դիմել Կարմիր խաչին, իսկ նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել` կոչ անելով Ադրբեջանին թույլ տալ խոցված ուղղաթիռի վայրում ուսումնասիրություն կատարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]