Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի վարչապետն ու Թուրքմենստանի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

Հայաստանի վարչապետն ու Թուրքմենստանի նախագահը քննարկել են երկկողմ 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետը Թուրքմենստանի ընդունելությունների պալատում առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները, ինչին նպաստել են երկկողմ բարձր մակարդակի այցերը: Վարչապետ Աբրահամյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն են հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար:

Կողմերը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը և անհրաժեշտ համարել գործնական քայլերի իրականացումը՝ ուղղված առկա ներուժի իրացմանը:  

Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]