1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զինուժի վերահսկողության Ժնեւի կենտրոնի օգնությամբ հայերեն թարգմանված գրքերը մասնագետների սեղանին են

Զինուժի վերահսկողության Ժնեւի կենտրոնի օգնությամբ հայերեն թարգմանված գրքերը 
մասնագետների սեղանին են

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում տեղի ունեցավ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի համագործակցության արդյունքում հայերեն թարգմանված եւ հրատարակված մի շարք գրքերի շնորհանդեսը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ շատ ուրախ է ներկայացնել իր ղեկավարած հանձնաժողովի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի համագործակցության համատեղ նախաձեռնությունը, որի արդյունքում հայերեն լեզվով հրատարակվել է շատ հետաքրքիր ուղեցույց՝ «Ոստիկանության բարեփոխումները քրեական դատավարության համակարգի բարեփոխումների շրջանակում» խորագրով: «Պետք է նշեմ, որ սա մեր միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում հերթական հրատարակված աշխատությունն է: Մինչ այդ հայերեն հրատարակվել են շատ կարևոր ձեռնարկներ՝ «Անվտանգության ոլորտի ֆինանսական վերահսկողության ուժեղացումը» եւ «Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուսումնասիրությունը» թեմաներով: 2013թ. սկիզբ առած մեր համագործակցությունը տալիս է շոշափելի արդյունքներ, որոնք ենթադրում են ոչ միայն աշխատությունների և ձեռնարկների հրատարակում, այլև տարաբնույթ միջազգային սեմինարների կազմակերպում, աջակցություն մեր հանձնաժողովի կողմից կազմակերպվող խորհրդարանական լսումներին եւ մի շարք այլ կարևոր միջոցառումներին»,- նշեց Նահապետյանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆիորին ընդգծեց, որ Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցությունն իսկապես սկսել է շոշափելի արդյունքներ տալ: «Մեր համագործակցությունը հիմնականում ուղղված է անվտանգության ոլորտի վրա խորհրդարանական վերահսկողության բարձրացմանը, ոլորտի արդյունավետ կառավարմանը: Այս տարի մենք համագործակցել ենք նաև ոստիկանության համակարգի վրա խորհրդարանի վերահսկողության բարձրացման և համակարգի արդյունավետ կառավարման ուղղությամբ»,- նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]