Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում տրասֆորմացիայի է ենթարկվել 150 հա անտառային տարածք

Հայաստանում տրասֆորմացիայի է ենթարկվել 150 հա անտառային տարածք

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում իրականացվող ծրագրի շրջանակներում շուրջ 150 հա անտառային տարածքներ ենթարկվել են տրանֆորմացիայի: Այն իրականացվում է «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագիրը`  WWF-Հայաստանի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ՝ ԵՄ ֆինանսավորման ներքո:  Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողներին տեղեկացրեց WWF-Հայաստանի անտառային ծրագրերի ղեկավար Արթուր Ալավերդյանը:

Անտառի տրանսֆորմացիայի ծրագիրը մեկնարկել է 2011 թ. և արդեն մոտենում է ավարտին: Ծրագրի նպատակն է միատարր անտառները դարձնել ավելի կայուն կլիմայի  փոփոխության նկատմամբ, և բարելավել կենսաբազմազանությունը, ինչպես նաև տեղի բնակչության ապրելամիջոցները:

«Սա տարածաշրջանային ծրագիր է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար, և, ընդհանուր առմամբ, տրանսֆորմացիայի են ենթարկվել 450 հա տարածք: Այս ծրագրի շրջանակներում մենք փորձում ենք կիրառել նոր մեթոդներ, որպեսզի ձեռքբերած փորձը կիրառենք այս տարածաշրջանում այլ տարածքների բարելավման համար», - ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ջոն Բաքերը:

Արթուր Ալավերդյանը  տեղոկացրեց, որ բուն տրանսֆորմացիայի գործողությունները ներառում են տրանսֆորմացիայի նախագծի ստեղծումը, տնկման և խնամքի աշխատանքները: Ծրագրի մեջ ընդգրկված բոլոր անտառտնեսությունները ցանկապատվել են մարդածին բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով:

«Ծրագրի շրջանակներում նաև կարևորում ենք տեղական համայնքների հզորությունների և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծումը: Այս տարածքներում աշխատում են տարածքի բնակիչները, ովքեր հնարավորություն են ստանում բարելավել իրենց սոցիալական վիճակը», - ասաց Արթուր Ալավերդյանը:

Տնկման և ցանքի աշխատանքներում օգտագործվել են միայն տեղային ծառատեսակները, որոնք են հացենին, թխկին, կաղնին, խնձորենին և տանձենին. դրանց սերմերը ընտրվել են հարակից տարածքներից:

Ընդհանուր առմամբ` ծառերի տնկման աշխատանքները ավարտվել են 2014թ. նոյեմբերին և ծրագիրը կավարտվի 2015 թ. մարտին: Պիլոտային ծրագրում ընգրկվել են մարդու ազդեցության հետևանքով առավել խոցելի տարածքների և միատարր անռատները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]