Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ն ընդունել է Սաֆարովին ներում շնորհելու համար Ադրբեջանին դատապարտող բանաձեւ

ԵԽԽՎ-ն ընդունել է Սաֆարովին ներում շնորհելու համար Ադրբեջանին 
դատապարտող բանաձեւ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին այն հարցում, որ վերջինս, օգտագործելով ԵԽ կոնվենցիաներից մեկը, դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայից անմիջապես հետո ազատ է արձակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Միացյալ Թագավորության պատգամավոր Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիման կազմված և Բրյուսելում անցկացված քննարկումների արդյունքում ընդունված բանաձևում նշվում է, որ «Դատապարտված անձանց արտահանձնման մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքում «միջազգային հարաբերություններում բարեխիղճ սկզբունքների և օրենքի գերակայության խախտում է»:

Բանաձևում նշվում է, որ Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի դասընթացների շրջանաներում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար 2007 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարիայում 8 տարի բանտարկված մնալուց հետո նա արտահանձնվել էր Ադրբեջանին այն կոնվեցնիայի հիմունքներով, որը թույլ է տալիս օտարերկրացի կալանավորներին, մարդասիրական նկատառումներից ելնելով, տեղափոխել իրենց երկիր: Սակայն Ադրբեջան հասնելուն պես Սաֆարովին դիմավորել էին իբրև ազգային հերոսի և համաներում շնորհել նրան: ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի ընդունած բանաձևում նշվում է, որ կոնվենցիան չի նախատեսում անմիջապես ազատ արձակել բանտակայլներին հայրենիք վերադարձնելուց հետո:

2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահ Ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց  8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]