Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բուդապեշտում մեկնարկել է «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ծրագիրը

Բուդապեշտում մեկնարկել է «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» 
համահայկական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնում նոյեմբերի 17-ից մեկնարկել ու մինչև 23-ը շարունակվելու է Y-work for Peace համահայկական երիտասարդական ուսուցողական ծրագիրը, որը կազմակերպել է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն)՝ Եվրախորհրդի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղրդմամբ` ծրագիրը համախմբել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Չեխիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Կիպրոսի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Ղազախստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի 31 երիտասարդ ներկայացուցիչների: Ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ հակամարտությունների հաղթահարման ուղիների, երիտասարդական աշխատանքի, միջազգային կառույցների ու ծրագրերի, տարբեր բնագավառներում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարների մասին: 

Այսօր Y-work for Peace (Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության) խորագրով ուսուցողական ծրագիրը բացել է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նա պատմել է Ոստայնի նախապատրաստական աշխատանքների մասին, ներկայացրել դասընթացավարներին, Ոստայնի անդամ-կազմակերպություններին: Երիտասարդներին ողջունել ու նրանց աշխատանքներին հաջողություն է մաղթել Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի փոխտնօրեն Բալինթ Մոլնարը, ով կարևորել է երիտասարդական նախաձեռնությունների դերը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներում:

Մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանը և  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հղել էին իրենց ուղերձները՝ քաջալերելով  երիտասարդներին համատեղ անցկացնել արդյունավետ ծրագիր և դառնալ խաղաղության դեսպաններ իրենց երկրներում:

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը հիմնադրվել է 2006 թվականին, Երեւանում: Այն միավորում է հայկական երիտասարդական 32 կազմակերպությունների Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Շվեդիայից, Կիպրոսից և Շվեյցարիայից:

Ոստայնի նպատակն է՝ բարձրացնել սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդների դերն իրենց համայնքներում, խթանել նրանց մասնակցությունը ժողովրդավարական քաղաքացիության և որոշումների կայացման գործընթացներում, զարգացնել և ամրապնդել երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]