Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արամ MP3-ն հաջողություն է մաղթել «Մանկական եվրատեսիլ- 2014» -ի մասնակից Բեթթիին

Արամ MP3-ն հաջողություն է մաղթել «Մանկական եվրատեսիլ- 2014» -ի մասնակից 
Բեթթիին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հումորիստ, հաղորդավար, սիրված երգիչ և «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ը հաջողություն է մաղթել «Մանկական եվրատեսիլ- 2014» -ի մասնակից Բեթթիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արամ MP3-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուղերձ-տեսանյութ:

«Բեթթի ջան քեզ մաղթում եմ լավ ելույթ, ամենակարևորը` փորձիր չհուզվել և պարզապես վայելիր քո ելույթը: Դու պետք է հաղթե՜ս ...Մենք քեզ հետ ենք»,- նշել է երգիչը: Տեսանյութում նա հույս է հայտնել, որ հաջորդ տարվա «Մանկական եվրատեսիլ- 2014» -ը կանցկացվի Հայաստանում:

Մեր երկիրը «Մանկական եվրատեսիլ- 2014»-ում այս տարի ներկայացնում է փոքրիկ երգչուհի Բեթթին: Նա հանդես կգա 12-րդ համարի ներքո, «Արևի մարդիկ» երգով: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին, Մալթայում:

«Իմ երազանքն է եղել մասնակցել այս մրցույթին: Երազում եմ հաղթել, որպեսզի հաջորդ տարվա «Մանկական եվրատեսիլ»-ն անցնի Հայաստանում: Խոստանում եմ, որ անպայման լավ ելույթ եմ ունենալու, ուրախացնելու եմ բոլորին, անպայման լավ հորիզոնական եմ գրավելու, և մենք հաղթելու ենք: Մրցույթի բոլոր մասնակիցները  շատ լավ, ուրախ երգեր ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մալթա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր Բեթթին:

Բեթթիին «Արեւի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը: 

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]