Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի ղեկավարությունը զլացել է հաշվարկել հայկական ուժերի հնարավոր գործողությունները. ՊՆ

Ադրբեջանի ղեկավարությունը զլացել է հաշվարկել հայկական ուժերի հնարավոր 
գործողությունները. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի` ի՞նչ եք մտածում Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման արդյունքում ստեղծված նոր իրողության մասին հարցին, նշել է.

«Մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյո՞ք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը: Ուղեկից վնաս ասելով նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, և իհարկե` բանակցային գործընթացի խափանման և հրադադարի ամրապնդմանն ուղղված ջանքերի չեղարկման վտանգը:

Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները և առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»: 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակը լարված է: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-իսահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմիցհրադադարիռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրըշփման գծինչափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգայինզենքերից ինտենսիվկրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղելմայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածելուդատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արելմիջադեպիմանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքներըներկայացնելմիջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆպետքարտուղարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]