1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրահայ գրողների գործերում արտահայտվում են վերջին շրջանի պատերազմական դեպքերը

Սիրահայ գրողների գործերում արտահայտվում են վերջին շրջանի պատերազմական 
դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները մեծ ազդեցություն թողեցին սիրիահայ ստեղծագործողների վրա: Ստեղծվեցին դեպքերը ներկայացնող գործեր՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, այլ ստեղծագործություններ, որոնք արտահայտում են սիրիահայ ժողովրդի ցավը: Նոյեմբերի 5 -ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ հանդիպում սիրիահայ գրողների հետ, քննարկվեցին նրանց հուզող տարբեր հարցեր:

Բանաստեղծ, արձակագիր Մարուշ Երամյանը Հայաստան է եկել Հալեպից: Փաստում է, որ արդեն չորս ամիս մեր երկրում է: 

«1996-ից թվականից հաճախ էի գալիս այստեղ: Շատ հետաքրքիր կացության մեջ ենք հայտնվել, երբ Հալեպում էինք. բոլորս աշխատում էինք, և մեզ համար գրականությունն արտաաշխատանքային երևույթ էր. մասնագետ գրողներ չէինք, հիմա եկել ենք այստեղ, անգործ ենք, և գրելու շատ ժամանակ ունենք: Այսօր Հայաստանում մարդը գրականությամբ չի կարող ապրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց բանաստեղծը:

Մարուշ Երամյանի խոսքով՝ վերջին շրջանի դեպքերն արդեն վաղուց են արտահայտվել սիրիահայ գրականության մեջ:  «Գրեթե բոլորս պատերազմի մասին ենք գրում: Արձակի և բանաստեղծության միջոցով անդրադառնում ենք այս դեպքերին: Շատերս այդ ծանր օրերին նվիրված գործեր ունենք»,- նկատեց նա:

Սիրիահայ գրողների համախմբման անդամ, գրող Հակոբ Միքայելյանն էլ է Հալեպից Հայաստան եկել: Արդեն հինգ ամիս մեր երկրում է:

«Հայաստան շատ եմ եկել և գնացել, սակայն, երկար մնալով, հասկացա, որ գրելու առումով պեղելիք շատ կա: Սիրիան էլ հայրենիք է մեզ համար, Հայաստանն էլ: Սիրիան ավելի շոշափելի էր, իսկ սա էլ մեր հոգևոր հայրենիքն է. մենք պետք է աշխատենք դառնալ Հայաստանի քաղաքացիներ»,- համոզված է գրողը:

Հակոբ Միքայելյանի խոսքով՝ ինքն ամեն շաբաթ թերթերում հոդվածներ է գրում , կամաց-կամաց հարմարվում հայրենիքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]