Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում

ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի հերթական նիստը  
կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,  որպես ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության անդամ, հոկտեմբերի վերջին Մոսկվայում մասնակցել է ՀՀՄՀ վարչության և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) համատեղ նիստին, որի արդյունքում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընտրվել է ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) նախագահ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստին քննարկվել են «ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության IX համաժողովի» կազմակերպման, ՀՀՄՀ 2014թ. ծրագրերի կատարման և այլ հարցեր:

Նախարար Հ. Պողոսյանը մեկնել է նաև Սոչի, որտեղ իր նախագահությամբ հոկտեմբերի 27-ին մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի XXIX նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են «Մշակույթի ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության մինչև 2015թ. հիմնական միջոցառումների» կատարման ընթացքը և «ԱՊՀ երկրների մշակույթի ոլորտում 2016-2020թթ. համագործակցության հիմնական ծրագրերի» նախագիծը, Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում (ք. Մոսկվա) «Նացիզմի դեմ պայքարում մենք միասին էինք» խորագրով ցուցահանդեսային ծրագրի կազմակերպման և «Համագործակցության հասակակիցներ» կինոալմանախի իրականացման, ԱՊՀ երկրների մշակույթի և արվեստի անվանի գործիչներին՝ ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի պատվոգրով պարգևատրելու, ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի պատվոգրին կից կրծքանշանի հաստատման, ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի քարտուղարության ընտրության, ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի հերթական նիստի անցկացման հարցերը:

Խորհրդի նիստին մասնակցել է ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նիստին ներկա էին ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի մշակույթի նախարարները, ՌԴ և Մոլդովայի մշակույթի նախարարների տեղակալները: Նիստի բացմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև Կրասնոդարի երկրամասի մշակույթի նախարար Գալինա Սոլյանինան:

ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի որոշմամբ, առաջին անգամ ԱՊՀ երկրների անվանի մշակույթի և արվեստի 10 գործիչ պարգևատրվել են ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի պատվոգրով: Պարգևատրվողների թվում էր նաև Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:

Նիստի մասնակիցները հաստատել են նաև Հայաստանի կողմից ներկայացված` ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի պատվոգրին կից կրծքանշանը:

Հ. Պողոսյանի առաջարկությամբ` ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի հերթական նիստը որոշվել է անցկացնել Երևանում, 2015թ. երկրորդ կիսամյակում:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]