Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անգլիայի հրշեջները հինգօրյա գործադուլ կանեն

Անգլիայի հրշեջները հինգօրյա գործադուլ կանեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի հրշեջները հոկտեմբերի 31-ին չորսօրյա գործադուլ են սկսել ընդդեմ թոշակի տարիքը բարձրացնելու կառավարության որոշման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

Գործադուլը տարածվելու է միայն Անգլիայում, իսկ Մեծ Բրիտանիայի մյուս երկրամասերում չի գործելու: Ակնկալվում է, որ համընդհանուր բողոքին կմասնակցի շուրջ 36 հազար մարդ: Գործադուլի ժամանակ միայն քիչ թվով հրշեջներ կմնան հերթապահության կանչերի ժամանակ օգնության հասնելու համար:

Անգլիայի հրշեջների բողոքի պատճառը արդեն երեք տարի շարունակվող դժգոհությունն է կառավարության որոշման դեմ, որը նախատեսում է հրշեջներին թոշակի ուղարկել ոչ թե 55, այլ 60 տարեկանից: Հրշեջները բողոքում են, որ իրենց մասնագիտությունը պահանջում է լավ մարզավիճակ, ինչի հետևանքով շատերն արդեն 55 տարեկանից չեն կարողանա անցնել բուժզննումն ու ստիպված կլինեն աշխատանքից հեռանալ` չվաստակելով լիակատար թոշակի իրավունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]