Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տուբերկուլոզի դեմ պայքարին Հայաստանում նոր դրամաշնորհ կուղղվի

Տուբերկուլոզի դեմ պայքարին Հայաստանում նոր դրամաշնորհ կուղղվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) դրամաշնորհները հաստատող հանձնաժողովի առաջին նիստում հիմնադրամի առաջարկով ընդունվել է տուբերկուլոզի դեմ պայքարի Հայաստանի կողմից ներկայացված ազգային ծրագրի եռամյա դրամաշնորհային նոր հայտը, որը գնահատվում է ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից, ԳՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Նիկոլա Կանտաուն այս մասին պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

ԳՀ տեխնիկական հանձնաժողովի գնահատմամբ` Հայաստանի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտն ամբողջովին համապատասխանում է  փաստաթղթի մշակման մասնագիտական պահանջներին, ինչպես նաև  միանգամայն համահունչ է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ռազմավարական ուղղություններին և առաջնահերթություններին: Հաշվի են առնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայումս իրականացվող Գլոբալ հիմանդրամի դրամաշնորհային ծրագրերի գերազանց գնահատականները:

Ծրագիրը կիրականացվի 2015թ. հուլիսի 1-ից 2018թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` ուղղված տուբերկուլոզի և դեղակայուն տուբերկուլոզի բոլոր ձևերի ախտորոշման համատարած մատչելիության ապահովմանը, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի անխափան մատակարարմանը` սոցիալական աջակցության տրամադրման հետ մեկտեղ, բանտարկյալների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելմանը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և առողջապահության համակարգի ներուժի հետագա ամրապնդմանը, հանրության և իրազեկման արդյունավետ միջոցառումների իրականացմանը,  հիվանդին ուղղված` արտահիվանդանոցային բուժման նոր մեթոդների ներդրմանը քաղաքացիական հասարակության և համայնքների ակտիվ ներգրավմամբ:

Ընթացիկ ծրագրում առկա խնայողությունների հաշվին Գլոբալ հիմնադրամի կողմից ծրագիրը 6 ամսով  (2015թ. հունվար-հունիս) երկարաձգվել  է` մինչև նոր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը  հիվանդների բուժման, սոցիալական աջակցության և ախտորոշման գործընթացների անընդհատության ապահովման նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]