Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Սարկիսովը Հայաստանի հավաքականը տեսնում է Եվրո-2016 ընտրական փուլի եռյակում

Արթուր Սարկիսովը Հայաստանի հավաքականը տեսնում է Եվրո-2016 ընտրական փուլի 
եռյակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովի խոսել է ազգային թիմի ելույթների մասին Եվրո-2016 թվականի ընտրական փուլում: «Հաշվի առնելով հավաքականի ունեցած միավորները` թիմն անհաջող է մեկնարկել, սակայն դեռ շուտ է` հիմնական եզրակացություն անելու համար: Մենք վատ խաղ չենք ցուցադրել, և ակնհայտ է` հավաքականը ճիշտ ճանապարհի վրա է: Մեր խմբում հավաքականները հավասար են և կարծում եմ, որ գոնե եռյակ մտնելը շատ իրատեսական է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սարկիսովի խոսքերը մեջբերում է Sportbox կայքը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրո-2016-ի ընտրական փուլի առաջին խաղում պարտվեց Դանիայի հավաքականի, այնուհետ ոչ-ոքի խաղաց սերբերի հետ, իսկ այս տարին կավարտի նոյեմբերի 14-ին Պորտուգալիայի հետ խաղով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]