Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար. Օհանյան

Պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակն ի զորու է պաշտպանելու իր հայրենիքն ու յուրաքանչյուր թիզ հողը, եթե Արցախին ինչ-որ վտանգ սպառնա: Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում հաջողությունների առաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են։ Եվ նախագահների հանդիպման օրերին, նաև մի քանի օր առաջ լարված էր իրավիճակը, այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է։ Եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի երկու երկրների միջև, դրանից հետո միայն մնացած հաջողությունները կլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հարցերի լուծման վերջնագծում երկխոսության պայմանների ստեղծումն է: «Այդ պայմաննների ընթացքում մենք պետք է կարողանանք հիմնավորել այն իրավիճակը, որ այսօր գոյություն ունի, և յուրաքանչյուր փոփոխություն պետք է, անկասկած, ռազմական, փորձագիտական գնահատականի արժանանա: Իսկ եթե Արցախին ինչ-որ վտանգ սպառնա, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք:  Յուրաքանչյուր թիզ հողի»,-շեշտեց նա:

Սեյրան Օհանյանը փաստեց, որ մեր երկիրը միշտ կողմնակից է վստահության ամրապնդմանը, սակայն միշտ էլ հակառակորդի, մեր հարևանների կողմից բացասական պատասխան է եղել: «Մի քանի անգամ մենք միակողմանի ենք իրականացրել այդպիսի միջոցառումներ՝ մեր  կողմից չպատասխանելով ոչ մի կրակոցի, միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելով, նաև միակողմանի հետաքննության անցկացման միջոցառումներով: Ցավոք, մեր հարևանների կողմից դա բացասական պատասխանի արժանանուում»,-հավելեց նա:

Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]