Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի ածխահանքերից մեկում կրկին փլուզում է տեղի ունեցել

Թուրքիայի ածխահանքերից մեկում կրկին փլուզում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բարթըն շրջանի Ամասրա գավառում գտնվող ածխահանքում փլուզում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Փլուզման հետևանքով 3 չինացի բանվոր հայտնվել է փլատակների տակ: Փրկարար հատուկ ծառայությունների աշխատանքների արդյունքում ածխահանքից դուրս է բերվել ևս մեկ չինացու դի: Ածխահանքում փլուզման առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ:

Այս դեպքը վերջին 10 օրերի ընթացքում Թուրքիայի ածխահանքերում գրացված 3-րդ դեպքն էր: Հոկտեմբերի 28-ին փլուզում էր տեղի ունեցել Թուրքիայի Քարամանի շրջանի Էմենեք քաղաքում, ինչի հետևանքով 40 բանվոր մնացել էր փլատակների տակ: Նրանց մեծամասնությանը հաջողվել էր այնտեղից դուրս գալ, սակայն հանքափորներից 18-ը մինչ օրս մնում են փլատակների տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]