Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ Սենատի թեկնածուն հանձն է առնում սատարել ամերիկահայերի գերակայություններին

ԱՄՆ Սենատի թեկնածուն հանձն է առնում սատարել ամերիկահայերի 
գերակայություններին

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ջերմորեն ողջունում է Միացյալ Նահանգների Սենատի` Վիրջինիա նահանգի թեկնածու Էդ Գիլեսփիի դիրքորոշումը ամերկահայերին հուզող խնդիրների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, հանրապետական թեկնածուն առանձին նամակով հաստատել է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը անվիճելի փաստ է, որ ինքը սատարում է կոնգրեսական Էդ Ռոյսի` Թուրքիայի հայկական եկեղեցիներն իրենց օրինական տերերին վերադարձնելու արշավին, հանձն է առնում առևտրային համաձայնագրերի և նոր հարկային պայմանագրի միջոցով խթանել ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերը և վերջապես խոստացել է Սենատում իր պաշտոնավարման առաջին շրջանում կոնգրեսական պատվիրակության հետ այցելել Հայաստան: Հայ դատի Վիրջինիայի մասնաճյուղի ակտիվիստներից Մելանի Քերնեքլյանը կարևորել է նման ուժեղ դաշնակցի աջակցությունը Հայ դատն առաջ տանելու համար:

«Մենք խորապես գնահատում ենք Էդ Գիլեսփի դիրքորոշումը ամերիկահայ համայնքին հուզող խնդիրների վերաբերյալ և անհամբերությամբ սպասում ենք նրա տեսակետները պետության շահագրգիռ ընտրողների շրջանում տարածելու հնարավորությանը, ովքեր մտածում են Հայաստանի մասին»,- ասել է Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Սենատի ընտրություններում Գիլեսփի մրցակիցն է գործող սենատոր Մարկ Ուորները, ով նահանգապետ եղած տարիներին նույնպես աջակցել է հայկական խնդիրներին, սակայն Կապիտոլիումի բլրում վեցամյա պաշտոնավարման ընթացքում որևէ ակտիվ քայլ չի կատարել ամերիկահայերին հետաքրքրող հանրային քաղաքականության հարցերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]