Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախը ցույց է տալիս, որ առաջատար է դատական իշխանության ձևավորման գործընթացում. Օհանյան

Արցախը ցույց է տալիս, որ առաջատար է դատական իշխանության ձևավորման 
գործընթացում. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն անցնում է միջազգային նորմերին համապատասխան: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Շահումյանի շրջանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով Ստեփանակերտում` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում անցկացվող դատավարությանը: «Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ որպես ժողովրդավարական երկիր, նաև իր դատական իշխանության ձևավորման գործընթացում առաջատարներից մեկն է՝ հատկապես մեր տարածաշրջանում: Դատավարության ընթացքում դիվերսանտներն իրենց պատիժը պետք է ստանան: Պարտադիր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույնպետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալօղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն,ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք ենգործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրելտեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն:

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվողտեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ինհրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: Կ

ազմակերպված հանցավոր խմբի անդամը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում,Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելությանշարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս ՍամվելիԱբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված ԿարինեԱրշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակզինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]