1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զորակոչի գործընթացը կատարելագործվում է. Սեյրան Օհանյան

Զորակոչի գործընթացը կատարելագործվում է. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորակոչի իրականացման ողջ գործընթացը տարեցտարի կատարելագործվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 1-ին ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ այդ ամենը լոկ ռազմական գերատեսչության կամ իր խոսքերը չեն: «Նաև մեր հանրությունն է դրա մասին խոսում: Իսկ ինձ համար սկզբունքային է, որ այդ գործընթացում մաքսիմալ ազնվության և արդարության պայմաններ ստեղծվեն, որ հայ զինվորը, հայ քաղաքացին, հայ տղամարդը «վաճառքի» չենթարկվի, ինքնակամ, հայրենասիրությամբ տոգորված գնա և իր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ նախորդ զորակոչների ընթացքում, անկասկած, եղել են թերություններ և բացթողումներ՝ հիմնականում փաստաթղթերի ոչ լիարժեք առկայության, բժշկական գործընթացում որոշակի թերությունների առնչությամբ: «Մենք վիճակահանությամբ ենք ուղարկում զորամասեր, և այնտեղ էլ իրենք շարունակում են իրենց ծառայությունը: Հունվարին կլինի զորակոչը, և զորակոչի ընթացքում մենք, համագործակցելով իրավապահ մարմինների, վերահսկիչ տարբեր կառույցների, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, կապահովենք զորակոչի իրականացումը»,-նշեց նա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ստորագրել է 2014թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր: Նա հրամանագիրը ստորագրել է ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]