Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կինը փողոցում ավտոմեքենայից գողացել է ձայնարկիչը ու վնասել մեքենան

Կինը փողոցում ավտոմեքենայից գողացել է ձայնարկիչը ու վնասել մեքենան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Էրեբունու բաժին հոկտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին, դիմել էր 1989 թ. ծնված Դավիթ Ա.-ն և հաղորդում տվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ Միչուրինի փողոցի թիվ 5 շենքի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի դռները բացելով` սրահից գողացել են ձայնարկիչ և դիտավորյալ վնասել ավտոմեքենայի երեք անվադողերը, թափքի մետաղյա հատվածները, դիմապակին` պատճառելով 460.000 դրամի նյութական վնաս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1972 թ. ծնված Կարինե Մ.-ն, որը հոկտեմբերի 30-ին ներկայացել է բաժին, խոստովանել կատարածն ու ներկայացրել գողոնը: Կատարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]