Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանները դպրոցի հետնամասում հայտնաբերել են փամփուշտ, նռնակ, նռնակի պայթուցիչ

Ոստիկանները դպրոցի հետնամասում հայտնաբերել են փամփուշտ, նռնակ, նռնակի 
պայթուցիչ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող դպրոցի հետնամասում, հոսանքի սնուցման կետի սյան տակ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 16 մմ տրամաչափի որսորդական 71 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և որսորդական հրացան:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է հետաքննություն:

Իսկ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Ամար Օ.-ն կամավոր հանձնել է «Տոզ» տիպի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, 5.45 մմ տրամաչափի 96 և «ԴՇԿ-74» տիպի գնդացրի 3 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]