Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր չի համարում

Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր չի համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, ՀՀ Զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կարծիքով` քաղաքական ներքին խժդժությունները երկրի ներսում խաթարում են սահմանի անդորրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ին Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց` պատասխանելով ոչ իշխանական ուժերի հանրահավաքների մասին լրագրողների հարցին: «Երկրում առկա շարժումները վնասում են սահմանների անդորրին: Երբեմն հետևում եմ ոչ իշխանական եռյակի գործունեությանը: Ինչպե՞ս այն չի կարող չազդել սահմանի վրա, ինչպե՞ս կարող է տանն անախորժություն լինել, և դա ազդեցություն չունենա մեզ վրա»,- նշեց Գրիգորյանը` հավելելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր չի համարում, քանզի վերջինս իր գործունեության ողջ ընթացում իշխանության կողմն է եղել:

Հոկտեմբերի 10-ին եւ հոկտեմբերի 24-ին հանրահավաքներ են անցկացրել ոչ իշխանական եռյակի քաղաքական ուժերը` «Հայ ազգային կոնգրեսը», «Բարգավաճ Հայաստանը» եւ «Ժառանգությունը»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]