Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինչո՞ւ են միջազգային կառույցները լռում, երբ երեխա են սպանում. Մանվել Գրիգորյանն ադրբեջանցի դիվերսնատների դատավարության մասին

Ինչո՞ւ են միջազգային կառույցները լռում, երբ երեխա են սպանում. Մանվել Գրիգորյանն 
ադրբեջանցի դիվերսնատների դատավարության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կարծիքով` Ադրբեջանի հետախուզության առաջադրանքով Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատած դիվերսնատներն արժանի էին գնդակահարման: «Բոլորին պետք է բռնեին ու գնդակահարեին, որ դատ չլիներ: Եթե անչափահաս երեխաներ են սպանում, ի՞նչ դատ-դատաստան պետք է անել, Աստված նրանց պետք է դատաստան անի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահը:

Իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Հայաստանի կողմից նման քայլը կարժանանար միջազգային կազմակերպությունների դատապարտմանը, Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ երբ երեխա են սպանում, միջազգային կառույցները ինչո՞ւ չեն խոսում»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների հանձնման խոսակցություններին` գեներալ-լեյտենանտը հիշեցրեց, որ մենք էլ հարյուրավոր հեկտարներով տարածքներ ունենք Արդբեջանի ձեռքում, միլիոնավորներն էլ` Թուրքիայի ձեռքում: «Չնայած դա իմ գործը չէ, այլ դիվանագետների և քաղաքական գործիչների լուծելիք խնդիրն է»,- հավելեց նա:

Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն:

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Կազմակերպված հանցավոր խմբի անդամը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]