Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիային խաբել չի կարող

Էրդողանը Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիային խաբել չի կարող

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում չի շրջանցել Հայոց ցեղասպանության հարցը: Լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դրա ժխտումը քրեորեն պատժելի դարձնելու ճանապարհին գտնվող երկրում` Թուրքիայի նախագահը չի խորշել բարձրաձայնել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործած ոճրագործության վերաբերյալ թուրքական ապատեղեկատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Էրդողանը փորձել է հանդես գալ զոհի կարգավիճակում` պնդելով, թե այս հարցում պաշտոնական Անկարայի ձեռնարկած բոլոր նախաձեռնություններն անպատասխան են մնացել հայկական կողմից:

«Չնայած մեր բոլոր կառուցողական մոտեցումներին` Հայաստանն ու հայկական սփյուռքը զսպվածություն չեն ցուցաբերում: Այս հարցը պետք է դադարի քաղաքական հարց լինելուց: Թողենք այն պատմաբաններին, թող պատմաբանները գան և ուսումնասիրեն խնդիրը»,- իր ելույթում առաջարկել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հերթական անգամ խոսել է թուրքական «բաց» արխիվների առկայության մասին` կոչ անելով Հայաստանին ու երրորդ երկրներին ևս բացել իրենց արխիվները, որոնց վրա ուսումնասիրություններ կիրականացնեն ոչ միայն պատմաբանները, այլև հնագետները, իրավաբաններն ու քաղաքագետները:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցիներիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգայինառաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցինաշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհիերկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիներիհամաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

1998թ. մայիսի 28-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովը ընդունել է օրենք, որով ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը: 2000թ. նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի Սենատը պաշտոնապես ընդունել է, որ «հայերը 1915թ. դարձել են Ցեղասպանության զոհ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]