Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օլանդը Փարիզում Էրդողանի հետ խոսել է ԼՂ հակամարտության մասին

Օլանդը Փարիզում Էրդողանի հետ խոսել է ԼՂ հակամարտության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և օրեր առաջ Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը, իր խոսքում Օլանդը նշել է, որ Էրդողանին հանդիպելուց առաջ կարևոր հանդիպում է կայացել Մինսկի խմբի ձևաչափով, որտեղ քննարկվել է ղարաբաղյան հիմնահարցը: Օլանդը Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը շատ ավելի արդյունավետ է որակում, քան այն գնահատվում է:

Այդ հանդիպման անցկացումը դրական քայլ է, և Ֆրանսիայի նախագահի համոզմամբ` հիմնախնդրի կարգավորման հիմքում դրված սկզբունքները հակամարտող կողմերի համար ընդունելի են, ինչը հնարավորություն կարող է տալ այս հարցում առաջխաղացում ունենալ: Օլանդը նշել է նաև, որ իրենք հաշվի են առնում այս հարցում Թուրքիայի ցուցաբերած ուշադրությունը:

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ էին տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]