Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը շնորհավորել է Գարեգին Բ կաթողիկոսին

Բակո Սահակյանը շնորհավորել է Գարեգին Բ կաթողիկոսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ: Այդ բոլոր տարիների ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եք մեր հավատավոր ժողովրդի բարօրության, Հայ Առաքելական Եկեղեցու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության ամրապնդման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, մեր ազգային նպատակների իրականացման վեհ գործին: Դա հայրենանվեր առաքելություն է եւ արժանի է բարձր գնահատանքի:

Վստահ եմ, որ այսուհետ էլ հաջողությամբ կշարունակեք իրականացնել Ձեր ազգանպաստ գործը` քրիստոնեական հավատքի զորավոր ուժով լուսավորելով մարդկանց հոգիները, միաբան ու միասնական պահելով աշխարհասփյուռ հայությանը, քանի որ դա է մեր պայծառ ապագայի կերտման միակ ճիշտ ուղին:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի իրադարձության կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արեւշատություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` հավետ զորացում ու բարգավաճում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]