Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գվարդիոլան հրաժարվել է պատասխանել Մարկո Ռոյսին վերաբերող հարցին

Գվարդիոլան հրաժարվել է պատասխանել Մարկո Ռոյսին վերաբերող հարցին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար «Բորուսիա»-ն մնում է հիմնական մրցակիցը, իսկ Ռոյսի մասին իսպանացի մասնագետը չի խոսում:

«Ես գիտեմ, որ այս հանդիպումը շատ կարևոր է ակումբի և երկրապագուների համար, և այն կարևոր է նաև դորտմունդցիների համար: Սակայն ես ամենին վերաբերվում եմ ինչպես մարզիչը: Չեմ ուսումնասիրել մրցաշարային աղյուսակում «Բորուսիա»-ի դիրքը: Դա նշանակություն չունի: Մենք խաղալու ենք մեր հիմնական հակառակորդի` «Բորուսիա»-ի դեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Նախախաղային ասուլիս ժամանակ Գվարդիոլան հրաժարվել է պատասխանել Մարկո Ռոյսի վերաբերյալ հարցին:

Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիա»-ն Մյունխենի «Ալիանս Արենա»-ում նոյեմբերի 1-ին կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիա»-ին: Մյունխենցիները այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիա»-ն 15-րդ տեղում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]