1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում:

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի վարկանիշային աղյուսակը: Արոնյանն այս ամիս արդեն 4-րդ է, և նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով: Արոնյանն ունի 2797 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն: Նորվեգացին ունի 2863 միավոր: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Ֆաբիանու Կարուանան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան և Սո Վեսլին:  

Լևոն Արոնյանը ծնվել է 1982-ի հոկտեմբերի 6-ին Երևանում: 2005-ի աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն: 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու): Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]