Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լիբիական բանակը զինյալներից ազատագրել է Բենղազիի մի քանի թաղամասեր

Լիբիական բանակը զինյալներից ազատագրել է Բենղազիի մի քանի թաղամասեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական բանակը հոկտեմբերի 31-ին հսկողություն է հաստատել Բենղազի քաղաքի մի քանի շրջանների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինյալներից ազատագրվել են Ռաս Աբիդան, Արևմտյան Սուլմանին և Ալ Մասաքին շրջանները: Շարունակվում են բախումները քաղաքի մի քանի թաղամասերում: Լիբիական աղբյուրները տեղեկացնում են, որ «Անսար աշ Շարիա» խմբավորման անդամները նահանջել են դեպի Հաուարի շրջան:

Մյուս կողմից, Բենղազիից արևելք գտնվող Ալ Բայդա քաղաքում լիբիական բանակի զինվոր է զոհվել ականապատ մեքենայի պայթյունից:

Լիբիայի Բենղազի քաղաքում վերջին շրջանում կրկին իրավիճակը լարվել է: Զինված խմբավորումների և կառավարական ուժերի միջև բախումներ հատևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ էին գրանցվել:

Մայիսից, գեներալ Հաֆթարի ուժերի գլխավորությամբ, լիբիական բանակը պայքարում է իսլամիստների դեմ: Հոկտեմբերի սկզբին Լիբիայի Բենղազի քաղաքում ահաբեկչությունների և դրանց հաջորդած բախումների հետևանքով զոհվել է լիբիական բանակի 36 զինծառայող, ևս 70-ը վիրավորվել են:

2011թ. Լիբիայի Նախագահ Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո երկրում իրավիճակը չի կարգավորվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]