Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նորվեգիան Իրաք կուղարկի 120 ռազմական հրահանգիչների

Նորվեգիան Իրաք կուղարկի 120 ռազմական հրահանգիչների

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիան կընդլայնի իր մասնակցությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, թագավորության պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրոթյան մեջ նշվել է, որ Իրաք կուղարկվեն 120 նորվեգացի ռազմական հրահանգիչներ, ովքեր մեկ տարվա ընթացքում կաշխատեն իրաքի ինքնապաշտպանական ուժերի զինպատրասվածությունը բարելավելու ուղղությամբ:

Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգը նշել է, որ Իրաքն ԻՊ-ի դեմ պայքարելու համար օգնության խնդրանքով դիմել է համաշխարհային հանրությանը, իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համախմբված դաշինք:

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս է` սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Այն 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

Միջազգային դաշինքն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեկ ամսից ավելի է` պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]