Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամփոփվել են մայրաքաղաքի դպրոցներում անցկացված «Երևան՝ իմ տուն» շարադրության մրցույթի արդյունքները

Ամփոփվել են մայրաքաղաքի դպրոցներում անցկացված «Երևան՝ իմ տուն» շարադրության մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության համատեքստում երևանյան դպրոցներում հայտարարվել էր «Երևան՝ իմ տուն » խորագրով շարադրությունների մրցույթ, որին մասնակցել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 150 դպրոցների 4-րդից 12-րդ դասարանների 155 աշակերտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանցից 13-ն արժանացել են խրախուսանքի,  իսկ հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչներին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանձնել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր: Քաղաքապետի շնորհակալագրի է արժանացել նաև մայրաքաղաքի թիվ 89 դպրոցի աշակերտուհի Արինե Մխիթարյանի մայրը` Աստղիկ Հովհաննիսյանը,  ով, դստեր  խոստովանմամբ, նշանակալի դերակատարում ունի Երևանի հանդեպ տածած մեծ սիրո և պատասխանատվության գործում: Արինե Մխիթարյանը, ով իր շարադրությունը տեղադրել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ևս արժանացել է խրախուսական մրցանակի:

Նույն սոցիալական ցանցի իր էջում սեփական շարադրությունը տեղադրել էր նաև Վահե անունով երևանցի մի դպրոցական, ով նույնպես խրախուսվել է: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը  նշել է, որ շարադրությունների հիմնական բովանդակությունը եղել է սերը  մայրաքաղաքի հանդեպ, իսկ լավագույն աշխատանքներն ընտրելիս հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարել, քանի որ Երևանը գովերգող գեղեցիկ համեմատություններով ու  մաղթանքներով աշխատանքները բազմաթիվ են եղել: Երևանի պատմության թանգարանում կազմակերպված հանդիսության ընթացքում լավագույն շարադրություւնների հեղինակները նաև հնչեցրել են հատվածներ իրենց աշխատանքներից: Հատուկ ուշադրության արժանացած աշակերտները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ  մայրաքաղաքի մասին մեծ սիրով են ստեղծագործել, քանի որ ասելիքն անսպառ ու ինքնաբուխ է եղել: Հանդիպման շրջանակում երևանցի դպրոցականները նաև մայրաքաղաքի մասին պատմող վավերագրական ֆիլմ են դիտել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]