1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պարզվել է Գյումրիում կատարված սպանության շարժառիթը և հանցագործի ինքնությունը

Պարզվել է Գյումրիում կատարված սպանության շարժառիթը և հանցագործի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կատարված քննչական գործողությունների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ դեպքի օրը տնակում տեղի է ունեցել հավաքույթ, որի ժամանակ մի քանի տղամարդ սեղանի շուրջ նստած միասին հաց են կերել և օղի խմել: Արթուր անունով անձի կողմից Արտյոմ Ադանալյանի հետ «իկ»-ով խոսելու պատճառով սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ Արթուրը գլխով հարվածել է Արտյոմ Ադանալյանին, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, առաջացել է քաշքշոց, որի ժամանակ վնասվել է նաև տան գույքը:

Վիճաբանության ժամանակ ականատես վկաները նկատել են Արտյոմ Ադանալյանին ընկած, իսկ Արթուրի աջ ձեռքին` դանակի շեղբ՝ արյունոտ, որից հետո վերջինս, դանակը ձեռքին, թողել հեռացել է: Պարզվել է ոմն Արթուրի ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ.-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]