Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում անցկացվեց Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգաշարի հերթական երեկոն

Երևանում անցկացվեց Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգաշարի հերթական երեկոն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը շարունակվեց նախօրեին Գյումրիում մեկնարկած համերգաշարը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների  միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ անցկացվող համերգաշարի շրջանակներում  հայ եւ օտարազգի արվեստագետները երաժշտության լեզվով խոսելու են ցեղասպանության մասին: Նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համերգներ աշխարհի տարբեր երկրներում: Համերգաշարը կտեւի մինչև  2015 թվականի ավարտը:

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ նույն բեմում հանդես եկան Ռուսաստանի Դաշնության ճանաչված, տարբեր միջազգային  մրցույթների հաղթող երաժիշտներ` կլարնետահար Իգոր Ֆյոդորովը, թավջութակահար Դենիս Շապալովը և դաշնակահար Եվգենի Բրախմանը: Համերգին հնչեցին հայտնի ջազային և էստրադային ստեղծագործություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը նշեց, որ համերգային երեկոյի ծրագիրը շատ հետաքրքիր է:

Կլարնետահար Իգոր Ֆյոդորովն էլ հավելեց, որ իրենք նպատակ ունեն ցույց տալ, որ մարդը, միևնույն է, վերածնվում է, փորձում է կյանքը շարունակել:

«Վերածնունդ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի  նախաձեռնած համերգաշարի հաջորդ միջոցառումներին հանդես կգան այլ երաժիշտներ:

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնն այս տարի անցկացվեց ապրիլի 10-19-ը `Գյումրի քաղաքում: Փառատոնի կազմակերպիչներն են՝ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Ժյուրիի կազմում հանդես են եկել հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ: Մրցույթ փառատոնի հիմնական նպատակն է նպաստել դասական երաժշտության պրոպագանդմանը, ստեղծել տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև նոր ստեղծագործական և բարեկամական կապեր, մերձեցնել այլազգի արվեստագետներին հայ մշակույթին, միևնույն ժամանակ, ընձեռել հնարավորություն իրենց վարպետությունն ու ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]