1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի բուհերն ընդգրկվել են խոշոր հարկատուների ցանկում

Հայաստանի բուհերն ընդգրկվել են խոշոր հարկատուների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ցանկում  ընդգրկված է նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող 23 կազմակերպություն, այդ թվում` 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 քոլեջ և Կրթության ազգային ինստիտուտը: 

Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որն զբաղեցնում է 60-րդ տեղը, երկրորդը` Երևանի պետական համալսարանն է ՝ 67-րդ տեղ, երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 142-րդ տեղում է:  Ընդհանուր առմամբ, առաջին եռյակը բյուջե է մուծել շուրջ 3, 7 մլրդ դրամ:

Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները`  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 7, 6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է շուրջ 6,3 մլրդ դրամ, իսկ 2012 թվականին` շուրջ 3,9 մլրդ դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]