Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԺՀՄԻԳ ղեկավարը խոսել է Խադիջա Իսմայիլովայի դեպքի մասին

ԺՀՄԻԳ ղեկավարը խոսել է Խադիջա Իսմայիլովայի դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Գեորգ Լինքն այսօր խոսել է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան և լրագրող  Խադիջա Իսմայլովայի դեպքի մասին՝ կոչ անելով ԵԱՀԿ մասնակից պետություններին զերծ մնալ ճնշումներից կամ մարդկանց անհանգստացնելուց՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրենց օրինական գործունեության համար:

«Իսմայիլովան ձերբակալվել  և հարցաքննվել է սեպտեմբերի վերջին` Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ հանդիպումից վերադառնալիս: Ես բարձրացրել եմ նրա հարցը երեկ ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի իմ առաջին զեկույցում` ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանները պետք է կարողանան հետապնդումներից ու ահաբեկումներից ազատ աշխատել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենը հավելել է, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները պարտավորվել են պաշտպանել մարդու իրավունքների պաշտպաններին և հեշտացնել շփումներն այս առումով ողջ ԵԱՀԿ տարածքում:

Նշվել է, որ Իսմայիլովան կարող է ենթարկվել լուրջ քրեական պատասխանատվության՝ իր իրավապաշտպան գործունեության հետևանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]