1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի եւ կաղամբի բերքը ձյան տակ չի մնա

Գեղարքունիքի մարզում  կարտոֆիլի եւ կաղամբի բերքը ձյան տակ չի մնա

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում ավարտին է մոտենում կարտոֆիլի եւ կաղամբի բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հոկտեմբերի 31-ի դրությամբ արդեն բերքահավաքն ընթանում է վերջին հեկտարների վրա:

«Ամենայն հավանականությամբ, վաղվա ընթացքում բերքահավաքը մարզում ամբողջովին ավարտված կլինի, եւ առաջիկա օրերին սպասվող ձյունն ու գիշերային սառնամանիքները մեկ կիլոգրամ բերքի իսկ վնաս չեն տա»,- հավաստիացրեց գյուղվարչության պետը:

Գեղարքունիքում ընթանում  է չիչխանի բերքահավաքը, որը կշարունակվի նաեւ նոյեմբերի ընթացքում, անգամ ձյան տեղումներից եւ ցրտահարությունից հետո, որի դեպքում վայրի պտուղն ավելի հյութալի է դառնում: Չիչխանի պտղի մեկ կիլոգրամը վաճառվում է 400, 1 լիտր խտացված հյութը՝ 1200 դրամով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]