Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկեց Առաջին համաշխարհայինի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը

Գյումրիում մեկնարկեց Առաջին համաշխարհայինի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքը

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցին նվիրված` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատները համատեղ իրականացնում են միջոցառումների շարք: Ծրագրի մեկնարկն ազդարարվեց Գյումրիում:

Գյումրու Բայրոնի անվան դպրոցի բակում, ՄԹ դեսպան Քեթրին Լիչը և Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, այդ և Գյումրու 25 դպրոցների աշակերտների հետ միասին, տնկեցին արհեստական կարմիր կակաչներ՝ ի հիշատակ առաջին աշխարհամարտի զոհերի. կարմիր կակաչները Բրիտանիայում խորհրդանշում են զոհերի հիշատակը:

Գյումրեցի դպրոցականները հյուրերին ողջունեցին աղոթքով: «Առաջին Համաշխարհային պատերազմը մի սարսափելի պատերազմ էր, որի ընթացքում սպանվեց ավելի քան 1 մլն հայ, իսկ ողջ եվրոպայում ընդհանուր՝ 60 մլն մարդ զոհվեց, և դա Եվրոպայում սկիզբն էր այն պատերազմների, որ հետո շարունակություն ունեցան Երկրորդ համաշխարհային պատերազմով: Բայց Երկրոդ աշխարհամարտից հետո յուրահատուկն այն էր, որ Եվրոպայում մեզ հաջողվեց այս անցած տարիների ընթացքում կառուցել խաղաղություն և կարողացանք հաշտեցման եզրեր գտնել: Այնպես որ, այս հարյուրամյա տարելիցի ոգեկոչման արարողությունները ոչ միայն հիշատակի արարողություններ են, այլ նաև ուզում եք սրանով մեր հաշտեցման մասին խոսել: Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք կակաչի օգնությամբ, որը ՄԹ-ում և Համագործակցության երկրներում հիշատակաման խորհրդանիշ է»,- նշեց Քեթրին Լիչը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը ևս կարևորեց նախաձեռնությունը: «Առաջին համաշխարհային  պատերազմն, իրոք, շատ անիմաստ պատեզամ էր, որի պատճառով միլիոնավոր մարդիկ անիմաստ տեղը զոհվեցին, բայց, մենք այդ հարյուրամյակի միջով անցնելով, ուզում ենք նաև դեպի ապագան նայել  դրական լիցքերով ու տրամադրությմամբ, և այս միջոցառման մեջ կա նաև դրականը՝ երկու աշխարհամարտերի միջով անցնելով` մենք միասին կանգնած ենք` որպես ընկերներ: Ես կարծում եմ, որ չկա ավելի լավ բան, քան դրականը ցույց տալ՝ այնպես, ինչպես այստեղ ես իմ բրիտանացի կոլեգայի հետ մենք հիմա ցույց ենք տալիս»,- նշեց Գերմանիայի դեսպանը:

 Այնուհետև դեսպաները աշակերտների հետ զրուցեցին պատերազմի ու եվրոպական երկրների այսօրվա հարաբերությունների մասին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]