Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանն իսլամական արմատականության համար խոցելի պետություն է. ամերիկյան հանդես

Ադրբեջանն իսլամական արմատականության  համար խոցելի պետություն է. ամերիկյան 
հանդես

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում առկա սոցիալական եւ քաղաքական անհավասարությունը երկիրը խոցելի է դարձնում իսլամական արմատականության համար: Այս մասին , ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է ամերիկյան The National Interest հանդեսը:

Հանդեսը գրում է, որ Բաքվի կենտրոնից դուրս աղքատությունն ակնհայտ է: Խորհրդային շրջանում կրթություն ստացած մարդիկ չեն կարողանում աշխատանք գտնել տնտեսության նոր ճյուղերում: Ադրբեջանում կաշառակերությունը բնութագրական է դարձել, մարդիկ ստիպված են կաշառք տալ անգամ ցածր վարձատրվող աշխատանքի ընդունվելու համար:

«Արմատական առաջնորդները կարող են օգտվել նման մթնոլորտից, իսկ Ադրբեջանի կառավարող շրջանները չեն ցանկանում լուծել այդ խնդիրները», -գրում է հանդեսը:

Այն նշում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում ուժեղացել են բռնաճնշումները ժողովրդավարների, ընդդամիդիրների, իրավապաշտպանների եւ հասարակական ակտվիստների դեմ, ովքեր չեն կարողանում պաշտպանել իրենց: Ըստ հանդեսի` Ադրբեջանում փոփոխություններ են անհրաժեշտ, քանի որ մեծացել է իսլամիստական խմբավորումների նկատմամբ բնակչության հետաքրքրությունը:

Հանդեսի կարծիքով` վաղաժամ է պնդել, որ այսօրվա Ադրբեջանը, որի բնակչության 60 տոկոսը շիաներ, 40 տոկոսը սունիներ են, ապահովագրված է իսլամական արմատականությունից:

Նշվում է, որ Ադրբեջանում հավատացյալ անձինք հետապնդվում են առանց տարանջատման եւ այդպիսի քաղաքականությունը թույլ չի տալիս գտնել իսլամիստական շարժումների իրական քաղաքական նպատակները:

Հանդեսի կարծիքով` Ադրբեջանում արմատականության գրավչությունը կարող է նվազեցվել, եթե Իլհամ Ալիեւի կառավարությունը պաշտպանի քաղաքացիական հասարակությանը, ինչը չի արվում:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կռվող ադրբեջանցի ջիհադական մարտիկները հայրենք վերադառնալուց հետո կարող են «իսլամական ընդդիմություն» ստեղծել Ադրբեջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]