1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մասնագետները քննարկել են մարդասիրական գործունեության ժամանակակից մարտահրավերները

Մասնագետները քննարկել են մարդասիրական գործունեության ժամանակակից 
մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական իրավունքի մոտ 50 մասնագետներ, հետազոտողներ, ինչպես նաև միջազգային հանրության, Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ այսօր հանդիպել են քննարկելու մարդասիրական գործունեության ժամանակակից մարտահրավերները։ Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ԿԽՄԿ-ից, միջոցառումը, որը տեղի է ունենում միջազգային մարդասիրական իրավունքին նվիրված տարեկան միջազգային գիտաժողովի շրջանակներում, կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ այն վարել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային իրավունքի դասախոս, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ Վլադիմիր Վարդանյանը։

Ավելանում են զինված ընդհարման կամ այլ տեսակի բռնությունների հետևանքով տուժած անձանց օգնություն ցուցաբերելու ընթացքում մարդասիրական կազմակերպությունների առջև ծագող դժվարությունները։ «Տեղում շահագրգիռ կողմերի հետ երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ է խորապես գիտակցել մարդասիրական գործունեության իրավական հիմքերը»,- ասել է Շվեցարիայի Ժնևի համալսարանի պրոֆեսոր Մարկո Սասոլին։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է «Ինչպե՞ս է օրենքը պաշտպանում պատերազմի ժամանակ» վերնագրով միջազգային մարդասիրական իրավունքի դասագրքի առցանց տարբերակը, որի համահեղինակներից է պրոֆեսոր Սասոլին։ Այս նոր առցանց հարթակը թույլ կտա ինչպես գիտնականներին, այնպես էլ իրավաբաններին հեշտությամբ օգտվել ՄՄԻ վերաբերյալ նյութերի ընդգրկուն և համապարփակ  ժամանակակից աղբյուրից։

Կարմիր խաչի միջազգային պարբերականի վերջին համարը, որն անդրադառնում է ԿԽՄԿ մարդասիրական 150-ամյա գործունեությանը, նույնպես ներկայացվել է միջոցառման ընթացքում։ Այս համարը հասանելի է առցանց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]