Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հասմիկ Պողոսյանն Նոյեմբերյանում ծանոթացավ Տավուշի երաժշտական դպրոցների աշխատանքին

Հասմիկ Պողոսյանն Նոյեմբերյանում ծանոթացավ Տավուշի երաժշտական դպրոցների 
աշխատանքին

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տավուշի մարզում շատ են տաղանդավոր երեխաները, ովքեր, ելույթ ունենալով տարբեր հարթակներում, հաջողությունների են հասնում՝ չնայած առկա բոլոր նյութական դժվարություններին և բավականին բարդ շենքային պայմաններին: Այս մասին հոկտեմբերի 31-ին Նոյեմբերյանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում, շրջանի երաժշտական դպրոցների աշխատակիցների և տնօրենների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Շրջայց կատարելով երաժշտական դպրոցում և ականատես լինելով անմխիթար շենքային պայմաններին՝ Հասմիկ Պողոսյանը խոստացավ անհապաղ միջամտել խնդրի լուծմանը: Պողոսյանի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցան քննարկումներ մի շարք սահմանամերձ շրջանների երաժշտական դպրոցների ղեկավարների հետ, ովքեր բարձրաձայնեցին աշխատավարձերի, շենքային պայմանների և նմանատիպ խնդիրների մասին:

«Պետական հատվածով բոլոր ծրագրերն արդեն ներմուծվել են պետբյուջե, ինչ վերաբերում է մի քանի ուղղությունների, որոնք մինչ վերջերս կատարելագործված չէին. դրանք են՝ երաժշտական դպրոցների նյութատեխնիկական բազայի սղությունը և ՊՈԱԿ-ների աշխատավարձերը: Դրանց վերաբերյալ շարունակում են կատարվել աշխատանքներ: Նյութատեխնիկական բազա ասելով` նկատի ունեմ երաժշտական գործիքները և շենքային պայմանները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում Պողոսյանը Մշակույթի նախարության անունից պատվոգրերի արժանացրեց Տավուշի մարզի` երկարամյա մշակութային դասավանդման գործունեություն իրականացնող ուսուցիչների:

Հանդիպման ավարտին ելույթ ունեցան Նոյեմբերյանի շրջանի երաժշտական դպրոցների սաները: Հանդես եկող երեխաներից  ամենափոքիկը Գյումրիի «Վերածնունդ» փառատոնի դափնեկիր, կլարնետահար Գրիշա Կիրակոսյանն էր: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի երրորդ դասարանի աշակերտն ամեն անգամ դասերին մասնակցելու համար մայրիկի հետ ստիպված է Դովեղ գյուղից գնալ Նոյեմբերյան: Այդ առիթով երեխայի մայրիկը խնդրանքով դիմեց Հասմիկ Պողոսյանին՝ երեխայի ուսման բեռը հնարավորության սահմաններում թեթևացնելու համար, քանի որ պատանի երաժիշտը սովորում է պետպատվերի շրջանակներից դուրս: Համեգից հետո տղայի կատարումով տպավորված Հասմիկ Պողոսյանը խոստացավ հնարավորության չափով օգնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]