Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը վստահեցնում է, որ կառավարությունը շարունակելու է պայքարել ստվերի դեմ

Վարչապետը վստահեցնում է, որ կառավարությունը շարունակելու է 
պայքարել ստվերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պայքարում է և շարունակելու է պայքարել ստվերի դեմ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք ստվերի դեմ պայքարել ենք, և շարունակելու ենք պայքարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Դիտարկմանը, թե ստվերի դեմ պայքարի արդյունքները պետբյուջեի նախագծում արտացոլված չեն, ՀՀ վարչապետը հարցով պատասխանեց. «Դուք որ հարց եք տալիս…այսինքն` բյուջում ի՞նչը պիտի երևա»:

Լրագրողների հետ զրուցելուց առաջ ՀՀ վարչապետը զրուցեց նաև մի խումբ օդաչուների հետ, ովքեր պահանջում էին վերականգնել հաշմանդամ օդաչուների խախտված իրավունքները: ՀՀ վարչապետը խոստացավ նոյեմբերի 1-ին ընդունել նրանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]