Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գազի հարցում փոխզիջումը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը. Գերմանիայի ԱԳ նախարար

Գազի հարցում փոխզիջումը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի 
կարգավորմանը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է նպաստեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի նորմալացմանը: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Այս պայմանավորվածությունը կարևորագույն քայլ է իրավիճակի մեղմման ճանապարհին, որը մինչ այժմ լարված է մնում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Իտառ-Տասս»-ը, գտնում է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Ռուսաստանը, Եվրամիությունը և Ուկրաինան այսօր Բրյուսելում պայմանավորվածություն են ձեռք բերել ուկրաինացի սպառողներին ռուսական գազ մատակարարելու, դեպի ԵՄ այն տեղափոխելու երաշխիքի և պաշտոնական Կիևի կողմից գազի պարտքի մասնակի մարման վերաբերյալ: Խոսքը գնում է մինչ 2015 թվականի մարտը մատակարարելու մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]