Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայում և Իրաքում ծայրահեղականների շարքերում կռվում են 15 հազար զինյալներ

Սիրիայում և Իրաքում ծայրահեղականների շարքերում կռվում են 15 հազար զինյալներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների շարքերում Սիրիայում և Իրաքում կռվում են մոտ 15 հազար զինյալներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը՝ նշելով, որ զինյալները մոտ 80 երկրներից են: Նրանց թվում կան զինյալներ Նորվեգիայից, Չիլիից, Մալդիվյան կղզիներից և այլ երկրներից:

ՄԱԿ-ի զեկույցում նշվել է, որ «Ալ Կաիդա»-ն թուլացրել է իր գործունեությունը, և ի հայտ են եկել ավելի մեծ և ակտիվ կազմակերպություններ, որոնցից է ԻՊ-ն:

«Իսլամական պետություն»-ը հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: Կազմակերպությունը մոտ 45 միլիոն դոլար է ստացել որպես փրկագին` առևանգվածների ազատ արձակման համար:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Այն 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

Այժմ միջազգային դաշինքը փորձում է վերջ տալ նրանց գոյությանը Սիրիայում և Իրաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]